Թուրքիայի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության (ՌՏՀ) գծով բոլոր նախագծերը մոտ ժամանակներս կսառեցվեն: Այդ մասին տեղեկացրել է ՌՏՀ-ի գծով Դաշնային ծառայության բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Չնայած այն բանին, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ երկրի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը դինամիկ զարգանում էր: Մոտակա հեռանկարում այդ բոլոր նախագծերը կսառեցվեն», — գործակալությանն ասել է նա: 

Վերջին տարիներին Մոսկվան Անկարայի հետ որոշ պաշտպանական նախագծեր է իրականացրել: Այսպես, ` ՌԴ-ն Թուրքիայի հետ համատեղ փոքր հեռավորության  «Ասեղ-С» հրթիռային համալիրն է ստեղծել (հրթիռային համալիրը ռուսական արտադրության է, իսկ հենասարքը` թուրքական):

Բացի այդ, «Ռոսօբորոնէկսպորտը» նախատեսում էր ծառայության մատուցման կենտրոններ բացել թուրքական կողմին մատակարարվող Մի-17 ուղղաթիռների նորոգման համար:  

«Ռոսօբորոնէկսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Անատոլի Ակսյոնովի խոսքով, որը 2015-ին Ստամբուլում այցելել էր  IDEF-2015 սպառազինությունների ցուցահանդես,  Ռուսստանը մտադիր էր տեսանելի ապագայում մեծացնել սպառազինությունների մատակարարումը ի շահ այդ երկրի: