Նիգերիայում ահաբեկչության հետեւանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, շուրջ 50 վիրավոր կա: Մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել Նիգերիայի հյուսիսային Կանո քաղաքի մոտակայքում գտնվող շիա մահմեդականների երթի մասնակիցների շարքերում:

Հայտնի է, որ ահաբեկիչը մարզվել է Սամբիսա անտառազանգվածում տեղակայված «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման ճամբարում:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ուրբաթ ամբողջ աշխարհի շիաները մասնակցում են Արբաին կրոնական արարողություններին, որը նշանավորում է իմամ Հուսեյնի վախճանի 40-օրյա սուգը: