Թուրքիան պատրաստվում է պատասխանել ռուսաստանի քայլերին, եթե շարունակվեն Ռուսաստանի կողմից թուրքական բեռնատարների ու Թուրքիայի քաղաքացիների համար Ռուսաստանում խնդիրներ ստեղծելը։ Այս մասին գրել է թուրքական OdaTV-ն։

Թուրքիան հետեւում է Ռուսաստանի կողմից առանց պատճառ թուրքական բեռնատարների մուտքը դեպի Ռուսաստան արգելման, Ռուսաստանի մաքսային մարմինների կողմից թուրքական ապրանքները առանց պատճառ չմաքսազերծման եւ Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիներին օդանավակայաններից հետո ուղարկելու դեպքերին։

Թուրքիան փորձել է Ռուսաստանի պատասխանատու մարմիններից ստանալ պարզաբանում, թե արդյոք թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո է սկսել կիրառվե՞լ, սակայն պատասխանը եղել է, որ ուղղակի թուրքական ապրանքները շատ խնդիրներ ունեն, եւ հիմա ՌԴ-ն աչք չի փակի դրանց վրա։

Եթե Ռուսաստանը շարունակի նման գործելաոճը, Թուրքիան պատրաստվում է պատասխան քայլեր իրականացնել՝ սահմաններում  երկար սպասեցնել ռուսական բեռնատարներին, տրանզիտ անցնող բեռների անցումն էլ դանդաղեցնել։