Ռուսաստանի կողմից ագրեսիայի գործողությունների մասին Թուրքիայի հաղորդագրությունները «աբսուրդի թատրոն» են: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Սա ինչ-որ աբսուրդի թատրոն է, բայց երեկ Ռուսաստանի նախագահն ասաց, որ այն, ինչ կապված է Թուրքիայի նախագահի հետ, դա ավելի շուտ թուրքական կործանիչների հարցն է, որը մեզ չի վերաբերում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ թուրքական ավիացիան թուրք-սիրիական սահմանին խոցել է ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: Թուրքիան պնդում է, որ ռուսական ռազմական օդանավը խախտել է իր օդային սահմանը: Ռուսական կողմը հայտարարում է, որ օդանավը խոցվել է Սիրիայի տարածքում:





























