«Սու-24» ռազմական օդանավի հետ կապված միջադեպից հետո Թուրքիայի իշխանությունների գործողությունների կանխատեսելիության աստիճանը դժվարությամբ է որոշվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Անկասկած, մեր տեսանկյունից, թուրքական իշխանությունների կանխատեսելիության աստիճանը հիմա դժվար է կանխորոշել»,-ասել է նա:
Ավելի վաղ նշվել էր, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծված «Թեժ գիծը» «Սու-24»-ը խոցելուց հետո դադարեցվել է:





























