Լոս Անջելեսում Disney զվարճանքի կենտրոններից մեկի նախկին ինժեներ Դեյվ Թեւրեսը ծանոթությունների հատուկ կայք է մշակել ընկերության ֆիլմերի սիրահարների համար։ Նոր ծառայությունը ստացել է Mouse Mingle անվանումը, գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Sydney Morning Herald-ը։
Ինչպես հայտնում է պարբերականը, ի տարբերություն մյուս ծանոթությունների կայքերի, այստեղ օգտատերերի համար հարցերը վերաբերում են Disney ընկերության ֆիլմերի հարցերին։ Նախագծի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել եւ ստանդարտ կետեր լրացնել՝ սեռը, քաշը, կազմվածքի ձեւը, ծխախոտի եւ ալկոհոլի նկատմամբ վերաբերմունքը։ Ամսական բաժանորդագրությունը 12.55 դոլար է։




























