Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ բարոյական վնասի ինստիտուտ ներդնել: Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանության է արժանացել ՀՀ Կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, բարոյական վնասը փոխհատուցող իրավունքների ցանկը նախկինում ամբողջական չի եղել. կյանքի իրավունք, տանջանքի եւ ծաղրի արգելք, անձնական ազատության խախտում, անարդար դատական պատժի հետեւանքով վնաս:

Հիմա այս ցանկին կավելանան նաեւ անարդար հետաքննության հետեւանքով վնասը, անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի խախտումը, բնակավայրի անձեռնմխելիությունը, մտքի, խղճի եւ կրոնի ազատության խախտումը, արտահայտման, հավաքների եւ ցույցերի ազատության իրավունքը, սեփականության եւ իրավական պաշտպանության իրավունքը:

Վնասի փոխհատուցման չափերը կհասցվեն եվրոպական չափանիշներին: