Ժամանակակից կանայք կարծում են, որ գրանցված ամուսնությունը կենակցելուն հավասար բան է: Նման բացահայտում են արել ԱՄՆ Օհայոյի նահանգի համալսարանի հոգեբանները:
Նրանք հայտնաբերել են, որ շատ երիտասարդ եւ միայնակ կանանց մոտ բացասական հուզական սթրեսը թեթեւանում է իրենց զուգընկերջ հետ համատեղ կյանք սկսելուց հետո: Նման արդյունք է նկատվում նաեւ գրանցված ամուսնության ժամանակ:
Գիտնականների կարծիքով ժամանակակից կանանց համար, ի տարբերություն ավագ սերնդի, գրանցված ամուսնությունն ու զուգընկերոջ հետ համատեղ ապրելը նույն նշանակությունն ունեն: Գիտնականները կարծում են, որ դա ընտանիքի ինստիտուտի ձեւափոխման հետեւանք է:
Հոգեբաններն իրենց հետազոտություններն անցկացրել են 1980-1984թթ. ծնված 8.7 հազար մարդու շրջանում: Նրանց շրջանում 2000-2010թթ. տարին 2 անգամ հարցումներ են անցկացրել:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Family Psychology ամսագրում: Դրանց մասին հակիրճ պատմում է The Daily Mail պարբերականը, հայտնում է Lenta-ն:




























