Ռուսական «Սու-24» խփվել է թուրքական իշխանությունների կողմից քաղաքական որոշման հիման վրա։ Նման հայտարարություն է արել թուրք նախկին ռազմական օդաչու եւ ներկայում որպես օդաչուներ պատրաստող մասնագետ աշխատող Բահադըր Ալթանը։
Թուրքական Diken-ի հետ զրույցում թուրք օդաչուն հայտարել է, թե սահմանին հերթապահող օդաչուները չունեն իրենց նախաձեռնությամբ հարվածելու իրավունք։ «Այն հատվածը, որտեղով սահմանը խախտելով անցնելու էր ռուսական օադանավը, թերակղզու նման է, որն ունի ընդամենը 2,5 կմ երկարություն։ Այսինքն, թուրքական կողմը չէր հասցնի զգուշացներ ռուս օդաչուին։ Թուրքական F-16 կործանիչները նախօրոք հրաման ստացած պատրաստ սպասում էին հարմար պահի՝ ռուսական որեւէ օդանավ խոցելու համար։ Ռուս օդաչուն ուղղակի սահմանին զուգահեռ թռչելու ժամանակ ուշադրությունը սեւեռած է եղել Սիրիայի կողմում իր թիրախների վրա եւ չէր կարող զգալ, որ սահմանը խախտել է։
Թուրքական կողմը պատրաստ սպասում էր ռուս օդաչուի փոքրիկ սխալին, որ հարվածի։ Այսինքն, թուրքական կողմը ռուսական օդանավը խոցել է նախապես պլանավորելով ու դիտավորյալ։ Այն արվել է թուրքական իշխանությունների քաղաքական որոշման հիման վրա»,-ասել է թուրք օդաչուն։




























