Տրամադրության եւ հոգեկանի վրա գույնի ազդեցությունն արդեն կասկածներ չի հարուցում, այն վաղուց ուսումնասիրվել է եւ հաջողությամբ կիրառվում է բժշկության եւ հոգեբանության տարբեր ոլորտներում:
Այնուամենայնիվ, մենք հաճախ չենք մտածում, որ տան ներքին ձեւավորումը կարող է ճնշված վիճակի, ընտանիքում անհարթությունների եւ նույնիսկ սեռական կյանքում անհաջողությունների պատճառ լինել: Դրա համար էլ անկողնու սպիտակեղեն գնելուց կամ վերանորոգում սկսելուց առաջ օգտվեք մի քանի խորհրդից:
Սեռական առումով շուտ գրգռվող եւ դավաճանության հակված մարդիկ արժե, որ անկողնում բաց կանաչ գույնի գոնե երկու տարր ունենան, տեղեկացնում է Mignews-ը:
Երեխա ունենալու մասին երազող կանայք արժե, որ բաց կապույտ վարագույր գնեն ու դրան կարմիր ժապավեն ամրացնեն: Ամաչկոտները եւ նրանք, ովքեր չեն վախենում էրոտիկ փորձարկումներից, արժե, որ զմրուխտ գույնի անկողին գցեն: Այդ գույնը խթանում է երեւակայությունը եւ քաջություն է հաղորդում:
Ֆիզիկական աշխատանք կատարողներին հարմար կլինի ննջարանում կանաչ գույնը, իսկ մտավոր աշխատանքով զբաղվողները պիտի կապույտ գույնի անկողնու սպիտակեղեն ընտրեն:
Ավելորդ քաշից տառապող մարդկանց ննջարանում նարնջագույնի տարրեր չպիտի լինեն. Դա ախորժակ է բացում, իսկ բուռն գործունեությունից հետո առավել դժվար կլինի հրաժարվել բրդուճներից:
Համատեղ փոքր սեռական փորձառություն ունեցող ամուսինների ննջարանը կարող է բազմազան լինել: Բայց վաղուց ամուսնացած մարդկանց ննջարանը պիտի երկգույնանի, առավելագույնը` երեք գույնանի լինի:
Եվ հիմնական խորհուրդը կանանց. նուրբ վարդագույն անկողնու սպիտակեղենը ձեզ ավելի երիտասարդ եւ գրավիչ ցույց կտա, ինչը ձեր զուգընկերոջ համար աննկատ չի մնա:




























