Սիրիայում իրավիճակի սրումը ամբողջովին Միացյալ նահանգների մեղքով է կատարվել: Այս մասին շաբաթ հայտնել է ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով, « թուրքական ՌՕՈւ կողմից՝ Սիրիայի ինքնիշխան կառավարության խնդրանքով հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսական «Սու 24» ռմբակոծիչի խոցման միջադեպի պատճառը ԱՄՆ իրականացրած մարտավարությունն է, որը փորձում է խոչընդոտել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության աշխուժացմանը»: Այս մարտավարության էությունը, ինչպես համարում են ԿԺԴՀ դիվանագիտական գերատեսչությունում, հանգում է «Մերձավոր արեւելքում ազգամիջյան ու կրոնական դիմակայությանը աջակցելուն՝ այդ տարածաշրջանը վերածելով աաբեկչության թատերաբեմի»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԿԺԴՀ կառավարությունը, շեշտեց նա, «առաջվա պես դեմ է լինելու ահաբեկչության բոլոր դրսեւորումներին՝ այդ թվում ԱՄՆ փորձերին՝ բռնության միջոցով հասնել իր չարամիտ քաղաքական նպատակներին ոչ միայն Մերձավոր արեւելքում այլեւ ամբողջ աշխարհում»: