Թեքսասցի գիտնականները հետազոտությունների արդյունքում հետաքրքիր եզրահանգման են եկել: Պարզվում է, որ աղջիկները կարող են տղամարդու հայացքից հասկանալ նրա մտադրություններն ու իրենց նկատմամբ ցանկությունները: Փորձին մասնակցել են ուսանողներ, որոնք պետք է մտովի կանանց նկատմամբ որոշ մտադրություններ պատկերացնեին եւ դրանից հետո նայեին «ընտրյալ» աղջկա լուսանկարին: Երիտասարդները նկարները նայելիս ուսումնասիրել են կամ կնոջ դեմքը կամ միայն նրա կազմվածքը, փոխանցում է Informing-ը:

Փորձի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 50 տոկոսը, որը նախկինում չի մտածել լուրջ հարաբերությունների մասին, նայել է կնոջ կազմվածքին, իսկ նրանք, ովքեր պատրաստ են ընտանիք ստեղծել, ուսումնասիրել են կնոջ դեմքը:

Մասնագետներն ամփոփել են իրենց հետազոտությունը՝ նշելով, որ եթե ժամադրության ժամանակ տղամարդը զննում է ձեր կազմվածքը, դա վկայում է նրա անլուրջ մտադրությունների մասին, իսկ եթե ուշադրություն է դարձնում ձեր դեմքին, ապա հավանաբար ժամադրությունը կվերածվի լուրջ հարաբերությունների: