Ժնեւի գիտական համալսարանի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ ցուրտն ու մանրէներն օգնում են ավելի արդյունավետ պայքարել ավելորդ քաշի դեմ:
Մասնագետները երկար ժամանակ ուսումնասիրել են ավելորդ քաշ ունեցող մկներին: Սկզբում կրծողները եղել են սենյակում, որտեղ ջերմաստիճանը 21 աստիճան է եղել: Կենդանիների քաշը պարզելուց հետո նրանց տեղավորել են ավելի ցուրտ սենյակում: Նման պայմաններում մկներն ապրել են մեկ ամիս, ինչից հետո պարզվել է, որ բոլոր կենդանիներն ազատվել են ավելորդ քաշից, հայտնում է Informing-ը:
Մկների կղանքի նմուշներն ուսումնասիրելիս նրանց աղիներում հայտնաբերվել են միկրոբիոմային փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են նաեւ ճարպերի ներծծումը վերահսկող մանրէներ՝ Akkermansia muciniphila:
Գիտնականները նշում են, որ ցածր ջերմաստիճանը նաեւ նպաստում է աղիների միկրոֆլորայի բարելավմանը:




























