Մոսկվայի բնակիչը ծեծելով սպանել է իր 81-ամյա մորը: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Թոշակառու կնոջ մարմինը՝ վնասվածքներով ու դեմքի կապտուկներով հայտնաբերվել է Միչուրինի պողոտայի բնակարաններից մեկում: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կնոջ մահը վրա է հասել կողերի երկկողմ կոտրվածքների եւ ներքին արյունահոսության հետեւանքով:
Սպանության կասկածանքով ձերբակալվել է կնոջ 58-ամյա որդին: Քննությունը պարզել է, որ մոր հետ վիճաբանության ժամանակ տղամարդը ձեռքերով ու ոտքերով սկսել է հարվածներ հասցնել նրան, ինչից էլ ծեր կինը մահացել է:


























