Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած ճգնաժամը՝ կապված նոյեմբերի 24-ին Թուրքիայի զինուժի կողմից խոցված ռուսական օդանավի հետ, չի ազդի Անկարայի եւ Եվրամիության հարաբերությունների վրա: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն:

«ԵՄ-ին անդամակցության խնդիրը մեր ռազմավարական ընտրությունն է: Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները ավելի քան 50-ամյա ինստիտուցիոնալ պատմություն ունեն, որն ունի խորը արմատներ: Մեր երկիրը, որը 1999-ից ԵՄ «թեկնածու երկրի» կարգավիճակ ունի, իսկ 2005 թվականից՝ «պայմանավորվող երկրի» կարգավիճակ, ԵՄ-ի հետ ունի բազմակողմ եւ բազմապլան հարաբերություններ: Բանակցային գործընթացը շարունակվում է: Էներգետիկայից մինչեւ ահաբեկչություն, տարածաշրջանային հարցերից մինչեւ առեւտում թե տեխնիկական, թե քաղաքական բոլոր տեսակի հարթություններում: Փաստացի բոլոր մակարդակներում մենք ԵՄ-ի հետ սերտ երկխոսության մեխանիզմներ են ձեւավորվել»,-ասել է գործակալության զրուցակիցը: