Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության եւ հաղորդակցման նախարար Բինալի Յըլդըրըմը անդրադառնալով թուրքական մամուլում հայտնված՝ Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական ռազմանավի վրա ՌԴ զինծառայողի լուսանկարին, նշել է, որ դա Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում է։
«Դա ակնհայտ ոտնձգության տարրեր է պարունակում։ Բացի այդ, դա նեղուցների կարգավիճակների մասին Մոնտրյոյի կոնվենցիայի խախտում է եւ ակնհայտ սպառնալիք»,- ասել է նախարարը Anadolu գործակալությանը։
Նա նշել է, որ միջազգային համաձայնագրերի եւ կանոնների պահպանման դեպքում նեղուցներով նավարկության սահմանափակումներ չեն մտցվի։ «Եթե բացահայտ սպառնալիքներ հայտնվեն, ապա անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,- հավելել է Յըլդըրըմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան ստորագրվել է 1936թ. Շվեյցարիայում եւ կարգավորում է Բոսֆորի, Դարդանելի նեղուցներով եւ Մարմարի ծովով նավագնացությունը։ Այն խաղաղ պայմաններում արգելում է ոչ սեւծովյան պետությունների կամ ոչ ափամերձ երկրների ռազմանավերի նավարկությունը նեղուցներով։
Կոնվենցիայի հսկումն իրականացում է Թուրքիան։ Եթե վերջինս պատերազմական իրավիճակում կամ պատերազմի սպառնալիքի տակ հայտնվի, ապա կարող է թույլատրել կամ արգելել նեղուցներով ցանկացած երկրի ռազմանավերի նավագնացությունը։




























