Հայաստանի կառավարությունն առաջարկում է արտոնագրից ազատել գյուղերում մանր շինարարությունը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին խորհրդարանում ասել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:  

Առաջարկվում է գյուղերում մինչեւ 300 քմ բնակմակերեսով, մինչեւ 2 հարկ բարձրությամբ եւ 1 նկուղային հարկով տների, ինչպես նաեւ Քաղաքաշինության նախարարության տիպային տների շինարարության դեպքում հանել արտոնագրված կապալառուի եւ տեխնիկական վերահսկիչի առկայության պահանջը: Նման արտոնագրումից կազատվի մինչեւ 150 քմ մակերեսով կցաշենքերի եւ մինչեւ  50քմ մակերեսով ավտոտնակների, մինչ    1 հզ. քմ, ինչպես նաեւ ոչ կապիտալ շինարարությունների կառուցումը` գյուղտնտեսական նշանակության` մինչեւ 300 քմ  եւ հասարակական` մինչեւ 100 քմ:  Դա թույլ կտա  35 տոկոսով կրճատել տվյալ տեսակի կառույցների շինարարական ծախսերը:  «Նշանակում է` բնակչության եւ փոքր բիզնեսի համար շինարարությունն անհամեմատ կհեշտանա: Մնում է տեսնել, թե արդյոք դրանից չի տուժի անվտանգությունը:  Եթե նախարարությունը հակառակում համոզվի, կարելի կլինի քաղաքներում եւս ազատականացնել փոքր օբյեկտների շինարարությունը», - հավելել է Սարգսյանը: