Ռուսական Սու-24 օդանավի վրա Թուրքիայի հարձակման նպատակը կարող էր լինել Սիրիայում հակամարտության կարգավորումը ձախողելու փորձը։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հակաահաբեկչական ջանքերը ձախողելու ցանկությունից, դրանք անարդյունավետ դարձնելու ձգտումից կամ Ռուսաստանին Սիրիայի օդային տարածքում գործողությունները դադարեցնել հարկադրելուց բացի, ոչ մի այլ բացատրություն չենք տեսնում։ Հնարավոր է՝ նրանք անգամ փորձում են տապալել քաղաքական գործընթացը, որը հիմա նկատվում է Վիեննայի համաձայնագրերի հիման վրա»,- ասել է Լավրովը։