Անհրաժեշտ է պարզել, թե ինչու է Թուրքիան, հակաակաբեկչական կոալիցիայի անդամ հանդիսանալով, Սիրիայում ռմբակոծում քրդական աշխարհազորին, որին ԱՄՆ-ը, որպես կոալիցիայի առաջնորդ, իր պոտենցիալ դաշնակիցն է համարում: Այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը հիշեցրել է, որ Սիրիայում ԻՊ-ի գրոհայինների դեմ կռվող ցամաքային ուժերից մեկը քրդական աշխարհազորն է, «որի հետ ամերիկացիները համագործակցում են, որին զինում են եւ մարզում»:
«Եվ այդ նույն քուրդ աշխարհազորները, մասնավորապես` «Ժողովրդական միություն» կուսակցությունը Սիրիայում Թուրքիայի տեսանկյունից թշնամի են համարվում: Դրա համար էլ անհրաժեշտ է պարզել: Իմիջիայլոց, պետք է պարզել նաեւ, թե ինչպես է ամերիկյան կոալիցիայի անդամ Թուրքական Հանրապետությունը իրականացնում այն նպատակները, որ դրված են կոալիցիայի առջեւ: Ինչո՞ւ այնքան էլ չի ռմբակոծում ահաբեկիչներին, եթե ընդհանրապես ռմբակոծում է, որքան քրդերին, որոնք, մեկ անգամ էլ եմ ասում, ամերիկացիների կողմից դիտարկվում են որպես պոտենցիալ, առնվազն պոտենցիալ, գուցեւ արդեն` իսկական դաշնակիցներ ահաբեկչության դեմ պայքարում», — ասել է Լավրովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:




























