Հայաստանի արտաքին պարտքի ծավալն այս տարվա 10 ամիսների ընթացքում ավելացել է 385,5 միլիոն ԱՄՆ դոլարով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով այդ ցուցանիշն ստացել է Էկոնոմիկայի նախարարությունից:
«Էկոնոմիկայի նախարարության պատասխանից անհայտ է, թե որ տնտեսվարող սուբյեկտներին է գումար տրամադրվել: Պատասխանում նշվում է, որ 24 միլիոն տրամադրվել է Գյումրու եւ Վանաձորի տեխնոպարկի կառուցման համար, 50 միլիոն էլ նախատեսված է 2014-2020 թթ. առեւտրի խթանումը խրախուսելու համար: Ճիշտ կլինի, որ լրջագույնս ուսումնասիրվի: Պատասխանի ակնկալիք չունեմ այս պահին, երբ նախարարը վերադառնա, կքննարկեմ նրա հետ այս հարցը»,- նշել է Հովհաննես Մարգարյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ պատասխանից բխում է, որ ոչ մի ծրագիր Հայաստանում չի իրականացվել:



























