Դեկտեմբերի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 200» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Ջրահովիտ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: