Իրաքի Քրդստանի իշխանությունները դիմել են ռուս զինվորականներին՝ խնդրելով դադարեցնել տարածաշրջանում ռուսական հրթիռների թռիչքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիայում ահաբեկիչների դեմ ռուսական գործողությունների ժամանակ հրթիռները թռիչքներ են իրականացնում Իրաքի ինքնավարության տարածքով։ Դրա պատճառով իրենց աշխատանքներն են դադարեցրել Քրդստանի 2 օդանավակայանները։
«Մենք ձեզնից պահանջում ենք Իրաքի Քրդստանի օդային տարածքին այլընտրանք գտնել։ Էրբիլի եւ Սուլեյմանիեի օդանավակայանների աշխատանքը դադարեցնելը եւս մեկ տնտեսական ճգնաժամ է տարածաշրջանի համար»,- ասված է դիմումում։
Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առաջին օրը Իրաքի քրդերն իրենց տարածքում հրթիռներ էին ֆիքսել։



























