WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վստահ է, որ կես տարուց ահաբեկչական    «Իսլամական պետություն» խմբավորումը կդադարի կիսապետություն լինել: Նման կարծիք է հայտնել  նա  RT հեռուստաալիքի կազմակերպած ասուլիսի ընթացքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, ԻՊ-ի թուլացմանը կհանգեցնեն այն երկրների գործողությունները, որոնք հարվածներ են հասցնում Սիրիայի եւ Իրաքի` գրոհայինների կողմից գրավված հատվածներին: Ասանժը համարում է, որ  «Իսլամական պետությունը» սովորական ընդհատակյա կազմակերպության կվերածվի:  Միաժամանակ նա մտավախություն է հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի կունենա խմբավորման ջախջախումից հետ:   «Ի՞նչ են անելու բոլոր այն ուժերը, որ գործում էին այնտեղ: Տո՞ւն կգնան: Իհարկե ոչ», — Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից վիդեոկապով ասել է  WikiLeaks-ի հեղինակը:  

Նա հավելել է, որ դա վտանգավոր իրավիճակ է ստեղծում, որովհետեւ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ գործողությանը մասնակցող երկրները իրենց  «ազգային ձգտումները» ունեն: