Հայաստանը պատրաստվում է վավերացնել «Գյուղատնտեսական մշակաբույսերի տեսակների եւ հիբրիդների սերմերի, պտուղ-հատապտղային մշակաբույսերի եւ խաղողի տնկանյութերի արտադրության եւ մատակարարման բազմակողմ միջպետական մասնագիտացման մասին» Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի մայիսի 31-ին, Մինսկում:
Դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարեց, որ Համաձայնագիրը միավորում է ԱՊՀ երկրներին եւ նախատեսում է տվյալների փոխանակում սելեկցիոն աշխատանքների, հետազոտությունների եւ գենետիկայի ուղղությամբ աշխատանքների մասին:




























