Պաշտոնական տվյալներով, Հայաստան ԳՄՕ-սերմեր չեն ներկրվում: Այս մասին դեկտեմբերի 10-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում դեռեւս չկա լաբորատորիա, որը թույլ կտար որոշել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) առկայությունը:

«Եթե դատենք մեր ներկրողների փաստաթղթերից, այդպիսի փաստեր մեզ մոտ չկան»,- նշեց պաշտոնյան: