Դեկտեմբերի 10-ին Կիեւում կլոր սեղան է անցկացվել՝ հայտնի գործիչների մասնակցությամբ: Նախաձեռնողները «Ուկրաինայի հայեր» քաղաքացիական հարթակի ակտիվիստները եւ Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերի հանձնաժողովն էին:

Միջոցառմանը մասնակցել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներ. փորձագետներ Օլեգ Սահակյանը, Տիգրան Գրիգորյանը, հասարակական գործիչներ Աշոտ Առուշանովը, Արմինա Միխայլովան, Գրիգորի Աբրահամյանը, Լաուրա Հովակիմյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանը, ռեժիսոր Կարեն Մեսրոպյանը, հայտնի հագուստի դիզայներ Հայկ Ավանեսյանը, պրոդյուսեր Անատոլի Քալանթարյանը, հրատարակիչ Լուսինե Բադալյանը, լրագրողներ Ելենա Ռոդինան, Երվանդ Երվանդյանը, Վարդուհի Ավանեսյանը:

Ըստ Analitikaua-ի, քննարկվել են հայկական սփյուռքին, նրա դերին, հնարավորություններին եւ հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: