Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Խաչիկի կողմից 44-ամյա Անահիտ Փ.-ի՝ վերանորոգման համար վճարած 22.000 դրամը եւ 110 ԱՄՆ դոլարը յուրացնելու մասին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խաչիկը 23-ամյա Խաչիկ Գ.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 11-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:



























