Չինաստանում ձերբակալել են Fosun խոշորագույն մասնավոր ընկերության ղեկավար, միլիարդատեր Գու Գուանչանին:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Գուանչանն «անհետացել է»: Caixin ֆինանսական ամսագրի տեղեկացմամբ, ընկերության աշխատակիցները դեկտեմբերի 10-ից չէին կարողանում կապ հաստատել Fosun Group-ի ղեկավարի հետ, իսկ վերջին անգամ նրան տեսել էին Շանհայում, ոստիկանների հետ:

Fosun-ի ներկայացուցիչները BBC News-ին հաստատել են, որ Գուանչանն անցկացվող հետաքննությոն շրջանակում ձերբակալվել է:

Գուո Գուանչանը Չինաստանի ամենահարուստ մարդկանցից է: Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 7 մլրդ դոլար: