Տավուշի մարզի Գանձաքար գյուղում մոտակա անտառում օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 23-ամյա տղա է մահացել:
Գանձաքարի գյուղապետ Շահեն Շահինյանը NEWS.am-ին ասաց, որ դեռ պարզ չէ՝ կոնկրետ ինչից է մահացել տղան:
«Եղբոր հետ գնացել է անտառ, բայց թե ինչ է եղել՝ ծառից ընկել է, թե ծառն է ընկել վրան, չգիտենք»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ մահացածի եղբայրը վախեցած է, դեռ չի պատմել պատահածի մասին:
23-ամյա Վարազդատ Գրիգորյանը ամուսնացած էր, մեկ դուստր ուներ՝ 1 ու կես տարեկան



























