Ուկրաինայի ԱԳ նախարար Արսեն Ավակովն ուշադրություն է հրավիրել վարչապետ Արսենի Յացենյուկի ամուր ամորձիների ուղղությամբ: Այս կերպ ուժային կառույցի ղեկավարը Facebook-ում մեկնաբանել է Գերագույն Ռադայում տեղի ունեցած միջադեպը:
«Արդյո՞ք Յացենյուկի ձվերը երկաթե են: Տխմար Բարնան որոշեց ստուգել: Բայց չէ՞ որ խնդիրը ձվերի եւ Յացենյուկի մեջ չէ: Խնդիրը բացահայտված գաղտնիքի մեջ է: Դրանք երկաթե են: Դեռեւս Չեչնիայից»,- գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում կառավարության ամենամյա հաշվետվության ժամանակ բռնել են վարչապետ Արսենի Յացենյուկի ամորձիներից։
Ելույթի ժամանակ Յացենյուկի վրա է հարձակվել Պյոտր Պորոշենկոյի բլոկի պատգամավոր Օլեգ Բարնան, ով փորձել է վարչապետին հրել ամբիոնից։ Ավելին՝ նա Յացենյուկին սգո ժապավենով վարդեր է նվիրել։




























