Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ երբեք չի մտածել Սիրիայից հեռանալու եւ որեւէ այլ երկրում բնակվելու մասին, ինչպես են դասավորվել հանգամանքները:
«Ո՛չ, ես երբեք չեմ մտածել Սիրիան լքելու մասին՝ ինչպիսին էլ լինեն հանգամանքները: Երբեք դա տեղի չի ունենա»,- իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ասադը:
Ըստ ՍԱՆԱ գործակալության, պատասխանելով բարեկամ որեւէ պետությունում ապրելու մասին հարցին՝ նա ընդգծել է, որ պատրաստ է հեռանալ պաշտոնից, եթե դա պահանջի Սիրիայի քաղաքացիների մեծ մասը:
«Մյուս կողմից, եթե ես խնդիրներ ունենայի սիրիացիների կամ սիրիացիների մեծ մասի եւ, միաժամանակ, տարածաշրջանի եւ աշխարհի երկրների... եւ Արեւմուտքի մեծ մասի, եւ ԱՄՆ-ի, եւ նրանց դաշնակիցների... աշխարհի ամենաուժեղ եւ հարուստ պետություններն իմ դեմ լինեին, իսկ ես՝ սեփական ժողովրդիս դեմ, ապա ինչպե՞ս կարող էի մինչեւ հիմա նախագահ լինել: Դա տրամաբանական չէ: Պատերազմի հինգ կամ շուրջ հինգ տարիներից հետո ես դեռ այստեղ եմ, քանի որ ես սիրիացիների մեծամասնության աջակցությունն ունեմ»,- ասել է Սիրիայի նախագահը:




























