Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն «անհեթեթություն» է համարում ենթադրությունը, թե Թուրքիան կարող էր ռուսական  «Սու-24» ռազմական օդանավը խոցել ԱՄՆ-ին գոհացնելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Դա անհեթեթություն է»,-ասել է Էռնեսթը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն պաշտպանում է սեփական երկրի օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը, նաեւ կոչ է արել Մոսկվային ու Անկարային թուլացնել լարվածությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում մամուլի մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ հնարավոր է` Թուրքիան «Սու-24»-ը խոցել է ԱՄՆ-ին գոհացնելու համար: Պուտինը մասնավորապես հայտարարել էր, որ Թուրքիայի ղեկավարությունից ինչ-որ մեկը որոշել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»: