Թուրքիայի խոցած ռուսական «Սու 24»-ի «սեւ տուփի» վերծանման առաջին տվյալները կհրապարակվեն 2015 թ. դեկտեմբերի 21-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ծրագրում են իրականացնել թռիչքային տեղեկությունների վերլուծությունն ու մշակումը, արդյունքների ստացման աշխատանքի ավարտից հետո՝ դեկտեմբերի 21-ին, այս նույն լսարանում դրանք կհրապարակվեն»,- հայտնել է Պաշտպանության նախարարությունը:
Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 18-ին ծրագրում են սարքից հանել տեղեկությունների ծանր կրիչը ու սկսել դրա մոնտաժը տեխնոլոգիական սթենդի վրա:




























