Քանի որ Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու 24»-ի ինքնագրից հանված պլատաների մի մասը փչացած էր՝ որոշում է կայացվել դրանք հետազոտել լաբորատորիայում ռենտգենոսկոպիայի միջոցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Մասնավորապե,ս հայտնում են, որ «սեւ արկղի» ութ սկավառակներից երեքը ամբողջովին փչացած էին: Նշում են, որ «ԷՖ 16» հրթիռի հարվածային ծանրաբեռնվածությունը ուղղված է եղել օդանավի պոչի մասի վրա, որտեղ էլ հենց գտնվում էր ինքնագիրը:

Նաեւ հայտնում են, որ ինքնագրի հիշողության մոդուլը տեղակայված է եղել չհրկիզվող պահարանում, որը կնքվել էր միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ: