ԱՄՆ-ը ռադարներից որոշ տվյալներ է ստացել ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման կապակցությամբ, սակայն մանրամասներն անհայտ են: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք դետալներ չունենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ռուսական ռմբակոծիչի եւ թուրքական  կործանիչների հետ: Մենք մեր ռադարից որոշ տվյալներ ունենք եւ որոշակիորեն պատկերացնում ենք՝ ինչ է տեղի ունեցել: Սակայն ֆորմալ գործընթացը հիմա շարունակվում է, եւ ես չէի ցանկանա եզրակացություններ անել՝ առանց անհրաժեշտ տվյալների», — ասել է Քերրին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը լուծել են վիճելի հարցերը: «Մենք Սիրիայի օդային տարածքում գործողությունների հարցում փոխհամագործակցում ենք: Թուրքիայի օդային տարածքը վերահսկում է Թուրքիան: Սիրիայինը՝ Ասադը, թեպետ ես կարծում եմ, որ Ռուսաստանը էական բաժին ունի այդ վերահսկողության մեջ»: