Ամերիկացին հրաժարվել է այն անունից ու ազգանունից, որով կնքել են նրան ծննդյան պահին ու վերցրել «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի չարագործ Դարթ Վեյդերի անունը: Նյու Յորք նահանգի Կանունդայգվա քաղաքի 43- ամյա բնակիչը նման որոշում է կայացրել, քանի որ ունի ֆիլմի պերսոնաժի հիմնական հատկանիշները՝ ուրիշներին առաջնորդելու հատկանիշն ու դիմացկունությունը:

Հիմա ամերիկացու անունը լորդ Վեյդեր է, իսկ ծանոթների մեծամասնությունը նրան պարզապես Էրիկ է անվանում: «Ես ուզում էի ինքնուրույն արարք գործել: Ես կաշկանդված չեմ ընտանեկան ամուր կապերով, ես ուզում էի խզել կապերը իմ անցյալի հետ»,- նշել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նախկին ծովային հետեւակայինը խոստովանել է, որ ծանր մանկություն է ունեցել: Նա մեծացել է ութ խնամակալ ընտանիքներում, սովորել 15 տարբեր դպրոցներում, երկար տարիներ աշխատել բանվոր ու պահակ: Հիմա նա մարզում է նիհարել ցանկացողներին, մասնակցում դիմացկունության մարաթոնների ու մրցումների:2002 թ. նրա մոտ ախտորոշվել է լեյկեմիա:

Էրիկի վարորդական իրավունքում պաշտոնապես նշված է Դարթ Վեյդեր անունը: Այս տեղեկությունը հաստատել են ԱՄՆ փոխադրամիջոցների գրանցման բաժանմունքից: