Հնդկաստանում Նյու Դելիի օդանավակայանի մոտ սահմանապահ անվտանգության ուժերին պատկանող օդանավի կործանման հետեւանքով մահացել է առնվազն 4, վիրավորվել՝ 10 մարդ, հաղորդում է India TV-ն:

Ոստիկանության տվյալների համաձայն, զինծառայողների տեղափոխող օդանավը թռիչքի ժամանակ ընկել է Բագդոլա գյուղի մոտ, հաղորդում է Gazeta-ն:

Դեպքի վայրում աշխատում է փրկարարների խումբը: