Լաս Վեգասի բնակչուհին Լաքեյշա Հոլոուեյը 60 կմ/ժամ արագությամբ 4 անգամ բարձրացել է մայթի վրա՝ հարվածել հետիոտներին: Խոշոր վթարի հեղինակին սպանության մեղադրանք է առաջադրվել:

Ողբերգության պահին մեքենայի սրահում է 3-ամյա փոքրիկ է եղել: Շրջանային դատախազի խոսքով, ավելի ուշ Լաքեյշայի նկատմամբ կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել, հաղորդում է РСН-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, Լաս Վեգասում հյուրանոցի ու կազինոյի հարեւանությամբ, որտեղ ընթանում էր «Միսս տիեզերք-2015» մրցույթը: Վրաերթի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 37-ը մարմնական վնասվածք է ստացել:

Ինչպես հաղորդում է Gazeta-ն՝ կինը լքել է դեպքի վայրը, իսկ ավելի ուշ հանձնվել իրավապահներին: Ենթադրաբար, կինը հարբած է եղել: