Ուեսլի մականունով «ծովահեն-կատուն» ինստագրամի ծագող աստղ է դարձել: Ինչպես տեղեկացնում է  Daily Mail-ը, միաչքանի Ուեսլին օթեւանում մի քանի ամիս է անցկացրել, որովհետեւ ոչ ոք չէր ուզում վերցնել նրան: Սակայն կատվին հաջողվել է Այովայում սիրող տիրուհի գտնել եւ նվաճել համացանցը:  

«Ծովահենի» տիրուհուն Ռիենն Չարիս Թեյլոր են կոչում, նա iPhone Life Magazine-ի խմբագրի  օգնականն է: Թեյլորը ընտանի կենդանու համար ինստագրամի հաշիվ է բացել եւ ամեն օր այնտեղ հրապարակում է Ուեսլիի լուսանկարները:  Ամերիկուհին ասել է, որ իրեն դուր է գալիս կատվի բացառիկ արտաքինը եւ կարծում է, որ ուրիշներն էլ Ուեսլիի մեջ նույն բանը կզգան:  «Ինձ ցնցեց բաժանորդների այն թիվը, որ Ուեսլիի հաշիվը հավաքեց ընդամենը  15 շաբաթում, նա անհամեմատ ավելի շատ բաժանորդ ունի, քան ես», – տեղեկացրել է Թեյլորը, գրում է Gazeta-ն:

Ամերիկուհին Ուեսլիին առաջին անգամ տեսել է անցյալ աշնանը  Noah's Ark Animal Foundation օթեւանում: Այն ժամանակ Թեյլորն  անձնական հանգամանքների պատճառով չի կարողացել վերցնել կատվին, բայց վստահ է եղել, որ  «ծովահենը» արագ նոր տերեր կգտնի: Մարտին` առաջին հանդիպուից կես տարի անց, ԱՄՆ-ի բնակչուհին վերադարձել է օթեւան` Ուեսլիի մասին տեղեկանալու: Պարզվել է, որ կատուն առաջվա պես   Noah's Ark Animal Foundation-ում է: Երկու օրից Թեյլորը «ծովահենին» տուն է տարել:

Ամերիկուհին կատվին Ուեսլի է կոչել «Արքայադուստր-հարսնացուն» վեպի եւ ֆիլմի կերպարներից մեկի պատվին: