Թուրքիայի Թրաքիայի համալսարանի պրոռեկտոր, պրոֆ. Հ.Ս.-ի դեմ հետաքննություն են սկսել անձնական համակարգչում մանկական պոռնոգրաֆիկ բնությի ֆիլմեր ու տեսագրություններ հավաքելու համար։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյից Թուրքիայի իրավապահներին տեղեկացրել են, որ Թուրքիայում որոշակի IP ունեցող անձը մանկական պոռնո է որոնում համացանցում եւ ներբեռնում է սեփական համակարգիչ։
Թուրքիայի Էդիռնե նահանգի ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները պարզել են, որ ԱՄՆ-ի մատնանշած IP-ն պատկանում է Թրակիայի համալսարանի պրոռեկտոր Հ.Ս.-ին։
Ոստիկանները պրոռեկտորի տան խուզարկության ժամանակ 2 համակարգիչներում հայտնաբերել եմ մեծ քանակությամբ մանկական պոռնոգրաֆիկ ֆիլմեր ու տեսագրություններ։



























