Սենգալցի փախստականը 400 հազար եվրո է շահել իսպանական El Gordo տոնական վիճակախաղով, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

Նգան անուով 35-ամյա տղամարդը 2007 թվականին Եվրոպա է եկել փախստականներով լի նավակով: Նրա խոսքով, նավակում եղել է 65 մարդ եւ եթե չլինեին իսպանացի փրկարարները, փախստականներին չէր հաջողվի ինքնուրույն ափ հասնել:

Շահման գումարը կբաժանվի Նգանը եւ եւս 9 մարդու միջեւ, քանի որ նրանք միասին են գնել տոմսը՝ յուրաքանչյուրը վճարելով 20 եվրո:

Իսպանիայում ազգային Սուրբծննդյան վիճակախաղը անցկացվում է 1812 թվականից: