Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում դեկտեմբերի 23-ի առավոտյանից հանվել է փողոց դուրս գալու արգելքը։

Թուրքական Nokta պարբերականի ֆոտոխցիկը ֆիքսել է Նուսայբինի փողոցները փողոց դուրս գալու արգելքից հետո։

Նշենք, որ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում թուրքական իշխանությունները քուրդ զինյալների դեմ պայքարի շրջանակներում փողոց դուրս գալու արգելքներ են սահմանում։

Սակայն փողոց դուրս գալու արգելքների ժամանակ ոստիկաններն ու զինվորականները սպանել են տասնյակ անմեղ քաղաաքացիների, այդ թվում ծերերի, երեխաների ու հղի կանանց։