Թեմզա գետի ափին հայտնաբերել են Թյուդորների դարաշրջանի ոսկյա զարդեր: Ինչպես կարծում են հնագետները, փոքրիկ զարդերը ամրացվում էին հայտնի անձանց գլխարկների վրա: Այդ մարդիկ ճանապարհորդում էին Թեմզա գետի վրայով: Հավանաբար նրանցից մեկի գլխարկը քամին պոկել էր եւ նետել ջուրը:
Մոտ 12 ոսկյա զարդերը գտել են գանձ որոնող սարքերի միջոցով: Գիտնականները նշում են, որ դրանք 16-րդ դարի գտածոներ են: Թեմզայի ափերին որոնումները շարունակվում են, հայտնում է Svopi-ն:




























