Ուկրաինայի խորհրդարանը հավանություն է տվել օրենքի նախագծին, որը թույլ է տալիս օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումներին մուտք գործել Ուկրաինայի տարածք՝ մասնակցելու զորավարժությունների, հաղորդում է «112 Ուկրաինա»-ն:
Նշվում է, որ այդ որոշմանը կողմ է քվեարկել 239 պատգամավոր (անհրաժեշտ էր 226 կողմ ձայն): Օրենքի նախագիծը ներկայացրել է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Օրինագծին կից բացատրական գրության մեջ նշված է, որ այլ պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը երկիր պետք է իրականացվի Ուկրաինայի նախագահի որոշմամբ, որը պետք է հաստատի նաեւ խորհրդարանը:




























