Չինացի հնագետները Արեւմտյան Հան կայսերական դինաստիայի (մ.թ.ա. 206-24 թթ.) դամբարանների պեղումների ժամանակ դամբարաններից մեկում ոսկյա դրամներով եւ սմբակի տեսքով ոսկե ձուլածուներով լի գանձարան են գտել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 285 ոսկյա նմուշ՝ յուրաքանչյուրը 40-250 գրամ քաշով։
Սա Արեւմտյան Հան կայսերական դինաստիայի դամբարաններից հանված ամենախոշոր գտածոն է, ասել է պեղումների ղեկավար Սին Լի Սյանը, փոխանցում է RG-ն։
Պեղումներն այստեղ շարունակվում էին 2011թ.։ Գիտնականները ենթադրում են, որ դամբարանում թաղված է Վու կայսեր թոռը՝ Լյու Խեն։ Վերջինս կառավարել է ընդամենը 27 օր եւ գահից զրկվելուց հետո ստացել է Haihunhou կոչումը, որը եվրոպական տիտղոսների մեջ համարժեք է հերցոգին կամ մարքիզին։




























