Հոնկոնգում Փենթհաուզը վաճառվել է ռեկորդային գնով՝ 594.7 մլն հոնկոնգյան դոլարով, կամ էլ 70.1 մլն եվրոյով, հայտնում է lexpress.fr –ը: Սա նախկին բրիտանական գաղութի կամ հնարավոր է նաեւ ամբողջ Ասիայի ամենաթանկարժեք առանձնատունն է, նշում են տեղական լրատվամիջոցնրեը:
Անհայտ գնորդը 1.2 մլն հոնկոնգյան դոլար է վճարել կղզու Mid-Levels բնակելի թաղամասում գտնվող 532 քառ.մ մակերեսով այդ բնակարանի յուրաքնաչյուր քառակուսի մետրի համար: Բնակարանը գտնվում է երկնաքերի 46-րդ հարկում, այնտեղից տեսարան է բացվում դեպի Վիկտորիա նավահանգիստ, կա նաեւ 163 քառ մետր մակերեսով տեռաս:
Գնորդի վճարած գումարը գերազանցում է նախորդ ռեկորդը՝ ամբողջ ութերորդ հարկը զբաղեցնող բնակարանի համար վճարվել էր 470 մլն հոնկոնգյան դոլար: Այդ շենքը գտնվում էր ժանանակակից ամենահայտնի ճարտարապետներից մեկի՝ Ֆրենք Գերիի 2012 թ. նախագծած կանաչ բլրի վրա, հայտնում է RG –ն:
Այս վաճառքը համընկել է այն պահի հետ, երբ ԱՄՆ- ում տոկոսադրույքների բարձրացման ֆոնին վերլուծաբանները սկսել էին ազդարարել աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկի՝ Հոնկոնգի անշարժ գույքի շուկայի մոտելուտ վախճանի մասին: Որոշ գործակալներ կանխատեսում էին մինչեւ 2017 թ. Հոնկոնգում անշարժ գույքի գների 17 տոկոսի անկում: Ոմանք էլ՝ 30 տոկոսի:
Սակայն ըստ փորձագետների՝ վերոնշյալ գործարքը արտացոլում է Հոնկոնգում անշարժ գույքի շուկայի ընդհանուր միտումը:
Օրինակ Հոնկոնգում վերջին վեց տարիներին հյուրանոցների գները ավելի քան կրկնակի աճել են: Մեծ պահանջարկ կա նաեւ անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտում, ինչի հետեւանքով գները սարսափելի բարձր են: Հոնկոնգի յոթ միլիոնանոց բնակիչներից շատերը նույնիսկ փոքր բնակարան գնելու հնարվորություն չունեն . վերլուծաբանների գնահատականով այդ տներն անմատչելի են նույնիսկ միջին դասի համար:




























