Տղամարդը, որը Երուսաղեմի Հին քաղաքից ոչ հեռու փորձում էր հարձակվել իսրայելցի ոստիկանի վրա, սպանվել է, հայտնել են տեղական իշխանությունները:

Հայտնում են, որ տղամարդը դանակ է հանել, երբ ոստիկանները մոտեցել են նրան՝ ընտրանքային ստուգումների շրջանակում:

Պաղեստինյան չինովնիկների տվյալներով, հարձակվողը պաղեստինցի է եղել, սակայն նրա անձը դեռ հաստատված չ է, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Հոկտեմբերին Իսրայելում բռնկված բռնությունների ալիքի զոհերի թիվը գրեթե ամեն օր աճում է: Վերջին տվյալներով, հարձակումների հետեւանքով երկու կողմերից ավելի քան 120 մարդ է սպանվել, որոնցից հարյուրից ավելին պաղեստինցիներ են:

Դեպքերի մեծ մասում արաբ դեռահասները, դանակներով զինված, հարձակվում էին իսրայելցիների վրա ու զոհվում ոստիկանների կրակոցներից:

Պաղեստինցիները զոհվում էին նաեւ իսրայելցի զինվորականների հետ Արեւմտյան ափկն կամ էլ Գազայի սահմանի մոտ ընդհարումների հետեւանքով: