Չինաստանի Անհոյ նահանգի Հուայբեյ քաղաքի շինհրապարակներից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով 5 շինարար է զոհվել, հայտնում է CCTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ հողը փուլ է եկել շինարարների ոտքի տակ այն պահին, երբ նրանք խորը փոս էին փորում։ Միջադեպի հետեւանքով շինարարներն հայտնվել են փլատակների տակ։ Փրկարար ծառայություններն ու բժիշկները ժամանել են դեպքի վայր, սակայն բանվորներին փրկել չի հաջողվել, հայտնում է Gazeta-ն։