Անհայտ անձը կասկածելի փաթեթով ապօրինաբար մտել է Ճապոնիայում ԱՄՆ Yokota ավիաբազա, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 17։00-ին։ Բազայի ղեկավարությունը որպես կանխարգելիչ մեթոդ՝ հայտարարել է զբաղեցնել մոտակա թաքստոցը՝ անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար։
Որոշ ժամանակ անց կասկածյալին ձերբակալել են։ Նրա ինքնությունը պարզ չէ, իսկ ավիաբազայի աշխատակիցները չեն հայտնում, թե ինչ է եղել փաթեթի մեջ։
Միջադեպը հետաքննում են։




























