Քալիֆորնիայի «Դիսնեյլենդը» պլանավորում է փակել զվարճանքի մի քանի ատրակցիոն, որպեսզի «Աստղային պատերազմների» մոտիվներով զվարճանքի կենտրոն կառուցի, հայտնում է Los Angeles Tmes-ը:

2016թ. հունվարին զբոսայգու շինարարության համար կփակվի մոտ 10 ատրակցիոն: Նախքան այդ տարեկան բաժանորդագրությունը 31 տոկոսով թակացել էր: Պարբերականը նշում է, որ մի քանի ատրակցիոն փակելու դեպքում մուտքի տոմսը թանկացնելը ռիսկային է:

Այդուհանդերձ բոլորը չեն նման կարծիքի: Զբոսայգու թեմատիկ ձեւավորմամբ զբաղվող մասնագետները կարծում են, որ զբոսաշրջիկները շարունակելու են նախկինի պես այցելել «Դիսնեյլենդ», հայտնում է Gazeta-ն: